ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրապարակումը.
«Սիրելի ընկերներ և գործընկերներ,
Քանի որ, վերջին օրերին ադեկվաԴային խմբավորման մեջ անկառավարելի խուճապ է և իմ անունն են պարբերաբար հոլովում, պարզաբանեմ, թե ի՞նչ քրեական գործ է և ի՞նչ կապ ունեմ տվյալ անձանց Քննչական կոմիտե կանչվելու և հարցաքննվելու հետ։
Դեռևս մարտի 23-ին ամենալկտի բառապաշարով հայտնի ֆեյք Ռոբերտ Ավագյանն իմ մասին գրառում էր կատարկել (նկարները կից), որում առկա է ոչ միայն վիրավորանք, այլև` մահվան սպառնալիք և, բնականաբար, դիմել էի ոստիկանություն։
Գործը քննվում է արդեն մի քանի ամիս, այլ գործ չկա հարուցված, հետևաբար, կարող եմ ենթադրել, որ հենց այս գործի շրջանակներում է նախաքննական մարմինը տվյալ անձանց կանչել հարցաքննության։ Թե ինչո՞ւ, ի՞նչ կապ ունեն քաղաքացիներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը, ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել, բացառապես նախաքննական մարմնի իրավասության ներքո է, ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող ունենալ։
Միակ բանն այս պահին, որ կասեմ այն է, որ այս խմբավորումների հայհոյանքներին, բռնության կոչերին, զրպարտություններին ու սպառնալիքներին պատասխանը բացառապես իրավական դաշտում է լինելու:
Շատերդ գիտեք, որ տարիներով պայքարել եմ իրավական պետություն կառուցելու, իրավունքի գերակայություն հաստատելու համար և որոշ մարդկանց այս սադրանքներին հակազդելու ենք բացառապես օրենքի ուժով։
Իսկ ադեկվաԴային տարածքում տիրող անհանգիստ թպրտոցները խիստ հատկանշական են: Թերևս անհանգստանալու շատ բան ունեն, ֆեյքերի տակ թաքնված «ուժեղ» տղերքի պայքարը ստվերից դուրս է բերվում»։