Հովհաննես Ավետիսյան. «Հարուստներին և օլիգարխներին սպասարկող իշխանությունների վարած հարկային քաղաքականության մասին» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Հարուստներին և օլիգարխներին սպասարկող իշխանությունների վարած հարկային քաղաքականության մասին»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Հարուստներին և օլիգարխներին սպասարկող իշխանությունների վարած հարկային քաղաքականության մասին:

Այս աղյուսակում 13 ընկերություններ են, որոնք գրեթե պատահական եղանակով ընտրված են ՊԵԿ-ի խոշոր հարկատուների ցանկից: Նրանց կողմից 2018 թվականին վճարված շահութահարկի գումարների հիման վրա հաշվարկել եմ, թե այս ընկերությունները ինչքան գումար կխնայեին եթե հարկվեին 18% շահութահարկով ներկայիս 20%-ի փոխարեն, ինչը նախատեսվում է նոր հարկային օրենսգրքով:

Հետևաբար եթե այս ընկերությունները ցույց տան առնվազն այնքան շահույթ ինչքան 2018-ին, ապա միայն այս 13-ի մոտ կավելանա շուրջ 2 միլիարդ դրամ:

Շքեղ ա, չէ՞: Իշխանությունները ասում են արդարությունը վերականգնելու են հարստությունը հարկելով` գույքահարկով: Հիմա ուզում եմ հասկանալ այս ընկերությունների սեփականատերերին էտ ի՞նչ գույքահարկով պետք ա հարկեն, որ իրենց նվեր տված այս փողերի գոնե տաս տոկոսը հետ բերեն:
հ.գ.
Ոչ մի օլիգարխ ու հարուստ երազում էլ չէր կարող պատկերացնել, որ ժողովրդի իրականացրած հեղափոխությունից հետո իր կյանքը էլ ավելի է լավանալու»:



Նման նյութեր