Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԳ նախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմը կրկին ագրեսիվ հայտարարություններով է հանդես գալիս:
Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Պատերազմը դեռ չի ավարտվել և մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք օկուպանտներից ազատագրել մեր հարազատ հողերը»:
Իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Մենք արդեն երկար տարիներ է գնում ենք զիջումների և բանակցություններ ենք վարում: 2016 թվականին մենք ձեզ ցույց տվեցինք, որ հարցը կարող ենք լուծել նաև այլ ճանապարհով»:
Կոնկրետ այս դեպքում արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Մամեդյարովին օգնության հասան երկրի նախագահը ու ՊՆախարարը, ինչը վկայում է, որ գնալով սրանց հետ բանակցելը թևակոխում է առավել բարդ ժամանակաշրջան ու նմանատիպ հայտարարությունները գնալով ավելի սովորական են դառնալու»: