Երեկ ավազակային հարձակման է ենթարկվել 55-ամյա մի տղամարդ, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ունեցել, ճակատին էլ արնահոսող վերք է եղել։
Հիվանդանոց եկած ոստիկանները պարզել են, որ տղամարդն ավազակային հարձակման զոհ է դարձել, ծեծի ենթարկվել։ Ըստ լուրերի՝ Շենգավիթի շրջանում ինչ-որ մեկը փորձել է բացել տղամարդու մեքենայի դուռը, սակայն նա չի թողել։ Հարկադրաբար դուռը բացել փորձած տղամարդը փողոցում ծեծել է 55-ամյա տղամարդուն և, օգտվելով նրա անօգնական վիճակից, հափշտակել է դրամապանակն ու թանկարժեք հեռախոսը։
Դեպքը տեղի է ունեցել մետրոյի Գործարանային կայարանի մոտակայքում։ Այդ տարածքում շրջող ոստիկանները, տեղեկանալով կատարվածի մասին, հետապնդել են ավազակություն կատարած տղամարդուն ու բռնել նրան։ Նա չի հասցրել գցել դրամապանակն ու հեռախոսը։
Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։