Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորին պատասխանատվության չեն ենթարկի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորին պատասխանատվության չեն ենթարկի. armeniasputnik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը արդարադատության նախարարությունը չի քննարկել ու չի քննարկի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նախարարը` հավելելով, որ տվյալ գործում դրանք բացակայում են։

Նախարարը չցանկացավ մեկնաբանել այն փաստը, որ դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ, երբ Քոչարյանի պաշտպանները որևէ դիրքորոշում չէին հայտնել ներկայացված բողոքների վերաբերյալ։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շուրջ 1 ամիս ազատության մեջ էր։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրան կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Մայիսի 16-ին Արցախի նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր ՀՀ 2–րդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Սակայն հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրեց, և նա տեղափոխվեց մեկուսարան։

Այդ դատական նիստին չէին մասնակցում ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները։ Նրանք հայտարարել էին, որ բողոքում են  դատավորի պահվածքից։

armeniasputnik.am