ԱՄՆ նորընտիր նախագահի հսկայական հարստությունը և միլիարդատիրոջ հիմնական ակտիվները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ նորընտիր նախագահի հսկայական հարստությունը և միլիարդատիրոջ հիմնական ակտիվները

Դոնալդ Թրամփն իր մեծ բիզնես կայսրությունը կուտակել է որպես կոմերցիոն և ռեկրեացիոն անշարժ գույքի խոշոր մասնագետ: Նրա առաջին մեծ նախագիծը իրականություն է դարձել  1983 թ.-ին: Դա Նյու Յորքի Մանհեթեն թաղամասոում կառուցած Trump Tower-ն էր:

Այսօր The Trump Organisation-ի սեփականությունը բաղկացած է բազմաթիվ անշարժ գույք համարվող կապիտալից, որոնց հայտարարագրված գինը 5.3 միլիարդ դոլար է: Ներկայացնենք դրանցից ամենաթանկերը:

Թրամփի աշտարակը, Նյու-Յորք

940x600_1_c88631a430fb1b7b4825da5c1cb9e8bf940x600_0xc0a839a4_6039495271479200726

trump-tower

Դոնալդ Թրամփի անունը կրող 68 հարկանի այս աշտարակը, Նյու-Յորքի իսկական խորհրդանիշն է: Գործարարը այստեղ բավական շատ ժամանակ է անցկացնում: Ծավալուն բիզնես հարցերը նա լուծում է Կենտրոնական զբոսայգու տեսարանով իր աշխատաասենյակում: Trump Tower-ում է նաև գտնվում ոսկեզօծ դռներով, շատրվաններով և պատկերազարդ առաստաղով փենթհաուսը:

Մար-ա-լագո, Փալմ-Բիչ, Ֆլորիդա

940x600_1_aefd09ad8af21a843dc5dc5891961d7d940x600_0xc0a839a4_20840292381479200932

Փալմ-Բիչում գտնվող Թրամփի կալվածքը, նրա թեթև ձեռամբ, ձևափոխվել է բարգավաճ ակումբի: 80-ականների սկզբում Թրամփը գնել էր այս անշարժ գույքը մոտ 10 միլիոն դոլարով: Առանձնատունը ունի 58 ննջարան, 33 լոգասենյակ, 12 բուխարի և 3 ապաստարան: Այստեղ նա ապրել է 10 տարի:

Ավելի ուշ բիզնես ինտուիցիան օգնեց նրան վերափոխել առանձնատունը հարուստ և հայտնի հաջողակ մարդկանց համար ակումբի:

«Seven Springs», Բեդֆորդ, Նյու-Յորք հահանգ

940x550_1_edc3cde04bdbc6d425b23b69b3cabe5d1170x685_0xc0a839a4_21273312351479201057

Բեդֆորդի տունը նա գնել է 1995-ին, 75 միլիոն դոլարով, որը ըստ մտահղացման պետք է գոլֆ-ակումբ լիներ, սակայն, տեղի բնակիչները դեմ էին. իբր այն պատճառով, որ գոլֆի մեքենաների լիցքավորման համար օգտագործվում են քիմիկատներ: Այդ ժամանակ անշարժ գույքի արքան, հողակտորը բաժանեց 9 մասի, և ստացավ թույլտվությունը:

Ալբերմարլ, Շարլոտսվիլ, Վիրջինիա նահանգ

940x627_1_0830efa79f837ca53ca15d983fde37f7940x627_0xc0a839a4_3716524341479201206

Ի սկզբանե Թրամփը միլիարդատեր Ջոն Կլյուգից գնեց խաղողի այգիներ և գինու գործարան: Գինը ռեկորդային էր՝ 62 միլիոն: Հետո բիզնեսմենը որոշեց ևո 6.2 միլիոն դոլար ծախսել 2 000 քմ տարածքով կալվածք գնելու համար: Կիրառել է հետևյալ մարքեթինգային հնարքը. ավելացրել է նկուղներ, ախոռներ, մի մեծ տարածք վերածել է կինոթատրոնի: Դրանով, նա կարողացել է անկումային բիզնեսին կյանք տալ, որի ակտիվներն ավելացան մի քանի անգամ:

Լե Շատո դե Պալմիեռս, Փալմ-Բեյ  Բիչ, Սեն Մարտեն

940x705_1_fa22b7829e7595241d7df6a2bb044b7a940x705_0xc0a839a4_5086914751479201397

2013-ին Թրամփը Կարիբյան ծովի Սեն-Մարտեն կղզում առանձնատուն գնեց: Ինքը՝ բիզնեսմենը անվանում է այն «հարմարավետ բույն» և գտնում է, որ 9 ննջարաններով, թենիսի կորտով և մինի գոլֆի համար նախատեսված տունը ահավոր փոքր է, բայց շատ հարմարավետ: Այս, իր ասած փոքր տունն էլ իր բացակայությամբ՝ վարձակալության  է տալիս: Ասում են, որ 20 միլիոն դոլարը, նա շատ շուտ հետ է բերել: