
Դոնալդ Թրամփի որդին՝ Բերրոնը, իրնեց նյույորքյան վերնատանը շրջում է խաղալիք կարմիր մերսեդեսով:
Միլիարդատերի ընտանիքը բնակվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի 5-րդ ավենյուի Թրամփ Թաուերի 66-րդ հարկում գտնվող եռահարկ վերնատանը, որի արժեքը 100 միլիոն դոլար է:
Վերնատան շլացուցիչ ոսկեզօծ հարդարանքը մտահղացել է դիզայներ Անջելո Դոնգիան՝ Լյուդովիկոս 14-ի վերսալյան ոճով: Հատակը, պատերը՝ մարմարյա են, իսկ սպասքը, կահույքի դետալները՝ 24-կարատանի ոսկուց: Պատերը նկարազարդված են հունական դիցաբանության տեսարաններով:
Պատուհանից բացվում է չքնաղ տեսարան դեպի Կենտրոնական Այգի:
Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանը պարզ է, ոսկի չի նկատվում: Դե, ե՛կ ու այսքանից հետո գնա զուսպ Սպիտակ Տուն… Թրամփ ընտանիքի համար դա կարող է նույնիսկ պաշտոնի իջեցում ընկալվել…
2queens.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը