ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այսօր հրատապ կարգով ստորագրվել է նախագահի կողմից, որպեսզի փոփոխությունները հրապարակվեն մինչև հուլիսի 1-ը՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումը ուժի մեջ մտնելու նպատակով։
Իհարկե, նախագահի իրավունքն է ստորագրել օրենքն այսօր՝ չստորագրելով դրանից առաջ ընդունված բազմաթիվ օրենքներ, սակայն տարօրինակ է, թե ինչպես է օրենքը ստորագրվել պաշտոնական գործուղման ընթացքում՝ Ժնևից (համաձայն պաշտոնական կայքի նախագահը գործուղման մեջ է 25.06-28.06):
Խնդրում եմ ՀՀ նախագահի աշխատակազմին մեկնաբանել՝ միևնույն ժամանակ հրապարակելով օրենքի ստորագրված տարբերակը «27.06.2019թ., ք. Երևան» պարտադիր մակագրմամբ»։