«Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ դուրս եմ եկել կոռեկտության սահմաններից». Հակոբ Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ դուրս եմ եկել կոռեկտության սահմաններից». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում և համացանցում քննարկման առարկա է դարձել մի արտահայտություն, որը արել եմ նախօրեին՝ ֆեյսբուքյան ֆրենդներից մեկի գրառման տակ:

Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետևանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթևեկության արագությունը սահմանափակելու առաջարկին: Որպեսզի պարզ լինի կոնտեքստը, լուսանկարներում մեջբերում եմ քննարկման կարևոր մասը, որտեղ շեշտել եմ, որ արագությունը նվազեցնելու հարցում ամենակարևորը մարդկանց կյանքերը փրկելու փաստարկն է, և դրա դիմաց խցանումներին ու երթևեկության անհարմարությանը վերաբերող մնացած փաստարկները երկրորդական են դառնում: Ցավում եմ, որ այս հատվածը դուրս է մնացել թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումների մեծ մասից:

Այնուհանդերձ, կարծում եմ, որ ցանկացած պարագայում հանրային քննարկումների ժամանակ պետք է հնարավորինս մնալ կոռեկտ բառապաշարի սահմաններում: Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ ինքս դուրս եմ եկել այդ սահմաններից: Էմոցիոնալ զեղման պատճառը պայմանավորված էր զուտ հարցի կենսական կարևորությամբ: Կրկնակի ավելի եմ ցավում, եթե խնդրահարույց արտահայտության պատճառով տուժում է բովանդակային քննարկումը, որովհետեւ քաղաքապետի առաջարկը հենց այդպիսի քննարկման մեկնարկը դնելու խնդիր է ունեցել:
Շարունակում եմ անխախտ համոզմունք ունենալ, որ Հայաստանի, մասնավորապես, Երևանի ճանապարհներին մարդկանց կյանքի ու առողջության ապահովման հարցը մեր ամենակարևոր ու հրատապ լուծման կարոտ խնդիրներից է: Եթե կա որևէ միջոց, որը հնարավորություն կտա գոնե մեկ տոկոսով նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ահռելի թիվը, ապա պետք է կիրառել դա՝ քննարկման առանցքում դնելով հենց այդ նպատակը:
Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով տարեկան շուրջ 250 մարդ է մահանում: Մենք Եվրոպայում այս ցուցանիշով «առաջատարների» թվում ենք: Սա ահավոր ցուցանիշ է: Պետք է լրջորեն մտածել սրա մասին»:

Հիշեցնենք՝ օգտատերերից մեկի գրառմանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն այսպես էր արձագանքել:



Նման նյութեր