Արմեն Մարտիրոսյան. ««Ապե, ես չեմ ավարտել, ես պայքարել եմ։ Ու էտի ինձի հերիք ա»… «Դու իմ հասարակության տականքն ես ու քո նմաններին ես դաժանաբար կրթելու եմ»»
Advertisement 1000 x 90

Արմեն Մարտիրոսյան. ««Ապե, ես չեմ ավարտել, ես պայքարել եմ։ Ու էտի ինձի հերիք ա»… «Դու իմ հասարակության տականքն ես ու քո նմաններին ես դաժանաբար կրթելու եմ»»

Ներկայացնում ենք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր ասացին, որ թաղապետարանից եկել են «օբյեկտը» չափելու։ Օբյեկտի տերը, տեսնելով, որ անբնական չափագրման կանոններ են կիրառվում, հարցնում է՝ տղերք, իսկ դուք ինչ մասնագիտություն ունեք, ինչ եք ավարտել։

Կովի տարօրինակ հայացքով չափագրողը երկար դադարից հետո պատասխանում է.

– Ապե, ես չեմ ավարտել, ես պայքարել եմ։ Ու էտի ինձի հերիք ա։

Բոլոր ժամանակներում այս տեսակը փչացրել է ամենալավ գաղափարները։

Տղա, դու ինչ գիտես պայքարն ինչ է։

Դու ի՞նչ գիտես՝ պայքարող տեսակն ինչ է։

Դու գիտե՞ս, որ պայքարողը չպիտի ասի, որ ինքը պայքարող է, այնպես, ինչպես Աստծու մարդը պիտի Աստծու անունը չտա։

Ես միշտ քո տեսակի հանդեպ անհանդուրժող եմ լինելու։

Դու իմ հասարակության տականքն ես ու քո նմաններին ես դաժանաբար կրթելու եմ։ Ու դու էլ չես կարող ասել, որ չես սովորել ու չես ավարտել։

Քո տեսակը ավարտվելու է»։



Նման նյութեր