Ստեփան Դանիելյան. «Քաղաքական պրիմիտիվ տեխնոլոգիա» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Քաղաքական պրիմիտիվ տեխնոլոգիա»

Լավ տեխնոլոգիա է, բառխաղի հիման վրա հայտարարում ես, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, հետո սկսում ես “ճգնաժամից” դուրս գալու ելքեր “որոնել” ու ստանում ես քո ուզածը՝ ՍԴ-ն հայտնվում է վարչապետի շապիկի գրպանում, վարտիքի գրպանում խորհրդարանն է, շալվարի ետևի մի գրպանում ոստիկանությունն է, իսկ մյուսում՝ ՝ ԱԱԾ-ն, դատավորներն էլ սպասում են իրենց հերթին, թե որ գրպանում իրենց համար ազատ տեղ կմնա։

ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա, կա պրիմիտիվ մանիպուլյացիա։ Խնդիրը ՍԴ կազմը չի և տվյալ պահին կարևոր չի, թե ովքեր են անդամները, այլապես ԱԺ անդամների մեծ մասն ավելի քիչ վստահություն ունեցող մարդկանցից է կազմված։ Խնդիրը պետական հաստատությունների ոչնչացումն է։

Այսօր մենք պետականության դեգրադացման փուլում ենք։ ՍԴ-ի համար ճակատամարտը կարող է որոշիչ լինել և պետք է ամե ինչ անել, որ հաղթի օրինականությունը՝ գոնե այս փուլում։

ՍԴ դատավորները պետք է վստահ լինեն, որ այս ճակատամարտում իրենք մենակ չեն մնա։ Հետագայում արդեն կորոշոնք, թե ովքեր են այն մարդիկ, որոնք իրոք արժանի են ՍԴ դատավոր լինել, սակայն հիմա դրա ժամանակը չի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր