Դիտարժան ավիաշոու, ռազմատեխնիկայի նոր նմուշներ. «Էրեբունի» ավիակայանում տոն էր. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Դիտարժան ավիաշոու, ռազմատեխնիկայի նոր նմուշներ. «Էրեբունի» ավիակայանում տոն էր. armeniasputnik.am

Երևանի «Էրեբունի» ռուսական ավիակայանն այսօր իր դռներն է բացել դիտարժան ավիաշոուի սիրահարների, ինչպես նաև ավիացիոն տեխնիկայի և սպառազինության նմուշների հետ ծանոթանալ ցանկացողների համար։ Հանդիսավոր միջոցառումը նվիրված է «Բանակ 2019» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որն այս օրերին անցկացվում է Մերձմոսկվայում։

Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու սպառազինության ժամանակակից և պատմական նմուշներին, ռազմական և հատուկ տեխնիկային, զորքերի տարբեր տեսակների հանդերձանքին։

Տոնի մասնակիցները դիտեցին ավիաշոուն, որի ժամանակ իրականացվեցին ՄիԳ-29 կործանիչների և բանակային ավիացիայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների ցուցադրական թռիչքները։ Կործանիչների օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին։ Ի դեպ, կործանիչներից մեկի ղեկին էր ավիակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։

«Բազմաթիվ քաղաքացիներ արձագանքեցին մեր հրավերին։ Բաց դռների այս օրերն արդեն ավանդույթ են դարձել. մարդիկ հաճույքով գալիս են մեզ մոտ։ Դա իհարկե, ուրախալի է», – լրագրողների հետ զրույցում թռիչքից հետո ասաց գնդապետը։

Նրա խոսքով` ռազմատեխնիկական ֆորումի նպատակն է տարբեր եղանակային պայմաններում փորձարկել ռազմատեխնիկան։ Չնայած Երևանում գրանցած 40 աստիճան շոգին, ավիացիոն տեխնիկան իրեն հիանալի է դրսևորում, և դրա աշխատունակության հարցում որևէ կասկած չկա։

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am



Նման նյութեր