
Ընթացիկ տարվա վերջին ամսվա ընթացքում ՀՀ բուժհիմնարկներ դիմել է 23 երեխա, որոնք ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ ծառից ընկնելու հետևանքով, որից 11-ը՝ կոտրվածքով, 5-ը՝ սալջարդով, իսկ 2-ը՝ գանգուղեղային վնասվածով: Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մանկական վնասվածքաբաններն այս սեզոնը հատուկ անվանում են «թթի ծառի սեզոն»:
«Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով երեխաներին խորհուրդ է տրվում ծառ չբարձրանալ, բարձրանալու դեպքում՝ լինել զգոն և զգույշ, իսկ ծնողներին՝ հետամուտ լինել իրենց երեխաներին», – նշում են մասնագետները: