Բրիտանացի գիտնականները մշակել են թևնոց, որը փոխում է գույնը՝ արձագանքելով տիրոջ հուզական ֆոնի փոփոխությանը, և նրան օգնում է ավելի լավ վերահսկելու իր զգացմունքները: Այդ մասին ասված է հոդվածում, որը հունիսի 28-ին հրապարակվել է EurekAlert պորտալում:
Լանքասթերի համալսարանի Հաշվումների և հաղորդակցությունների դպրոցի հետազոտողներն ստեղծել են թևնոցի տեսքով նախատիպ, որը, մշակողների մտահղացմամբ, կարող է օգնել ընկճախտով, բարձր հուզականությամբ և երկբևեռ խանգարումներով տառապող մարդկանց: Եթադրվում է, որ թևնոցի տերը կարձագանքի սարքի ազդանշաններին և կուժեղացնի վերահսկողությունն իր վիճակի նկատմամբ հույզերի կտրուկ փոփոխման պահերին: Սարքն աշխատում է ինքնավար և համակարգչին կամ շարժական գաջեթներին միացնելու կարիք չունի:
«Խելացի սարքը, որը կարելի է կրել (ձեռքին), փոխում է գույնը, տաքանում, սեղմվում և թրթռում ձեր հուզերի սաստկանալու համեմատ և կարող է գերագրգիռ խանգարումներով մարդկանց օգնել ավելի լավ վերահսկելու իենց հույզերը»,- նշված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: