Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերվա կես մի բան ասեմ գնամ ֆիզկուլտ անեմ-)
Այ ժողովուրդ ջան, էտ անտեր հարկային քաղաքականությունը, որ քննադատում եմ, հո օդից չեմ ասում` գիտելիք կա, փորձ կա: 2011 թվին, որ առաջին ազատ տնտեսական գոտին սարքեցինք երկրում, դրա նախահայրերից մեկը ես էի: Բայց տարիները ցույց տվեցին, որ դրանք չեն աշխատում, որովհետև պետությունը նվազ կամ զրո հարկերից բացի այլ բան չի առաջարկում: Ներդրողը լուրջ մասնակցություն ա ուզում, միայն հարկերի նվազեցումը անլուրջ ա:
Ասեմ ավելին այդ տարիներին Սիրիայից գործարարներ կային նույնիսկ հարկերից ազատում չէին ուզում: Ասում էին մի տարածք տվեք, որտեղ ենթակառուցվածք կլինի, մնացյալը մենք կանենք: Մեր պետությունը գործուն մասնակցություն չէր ունենում: Էս մարդիկ գնացին այլ երկրներ: Հիմա էլ ա նույնը, պետությունը գործուն մասնակցություն չի ունենում` ոչ բիզնես կանոնակարգերն ա լավացնում, ոչ որակյալ մասնագետներ կրթում, ոչ էլ տնտեսական ենթակառուցվածք սարքում: Էլի եմ ասում, հարկերի նվազեցումը կամ դրանցից ազատումը լուրջ չի: Դրանից շահելու ա միայն օլիգարխիան:
Դուք փոխանակ մտածեք իմ, մեր ասածների վրա, բռնում ինադ ընկնում ձեր էշն եք քշում, որից ոչ դուք եք շահելու, ոչ մենք և ոչ էլ, առավել ևս, երկիրը:
Բայց դե մի նեղվեք լավ ա լինելու: Իմ մեջ չարություն չկա, բայց այո ես չար եմ և համառ-)
Դուք էլ չանեք, մենք ենք անելու: Մեր մենքի մեջ դուք էլ կաք, բայց թարսի պես ձեր մենքի մեջ միայն դուք եք: Ուղղակի բոլորիս ժամանակն ա ափսոս, կարգին երկիր սարքելու հնարավորությունները բաց ենք թողնում:
Գնացի լավ, բարի երազներ»: