Samsung-ը պատրաստում է ոչ թանկ սմարթֆոն՝ Snapdragon 855 չիպով, 5G-ի աջակցությամբ և մեծ էկրանով:
Հայտնի ինսայդեր @Onleaks կիսվել է Galaxy A90-ի մասին մանրամասներով: Հայտնի է, որ սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով՝ 5G-ի աջակցությամբ և առանց դրա: Դրանք կթողարկվեն SM-A908 և SM-A905 ինդեքսներով:
Երկու սմարթֆոնները դիզայնով շատ նման կլինեն իրար, բայց կունենան տարբերություններ տեխնիկական բնութագրիչներում: Երկու դեպքում էլ էկրանը կլինի 6,7 դյույմ և կունենա մատնահետքի ներդրված սկաներ: Էկրանների ընդլայնումները դեռևս հայտնի չեն:
5G-ի աջակցությամբ Galaxy A90-ը կունենա եռակի տեսախցիկ՝ 48+8+5 ՄՊ: Ամենայն հավանականությամբ, տեսախցիկը կունենա հիմնական մոդուլ, երկակի ֆոկուսով մոդուլ և լայն անկյուններով մոդուլ:
Սմարթֆոնի մյուս մոդելը կունենա որոշ տարբերություններ: Տեսախցիկի հզորությունը կլինի 48+12+5 ՄՊ: Սակայն այս տեսախցիկում առաջարկվում է լուսանկարների ստաբիլության նոր տեխնոլոգիա:
Սմարթֆոնի երկու տարբերակն էլ կաշխատի Snapdragon 855 առաջատար պրոցեսորով:
Թվում է, որ Galaxy A90-ը կդառնա լրացուցիչ և էժան առաջատարն այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ Galaxy S10e-ն փոքր է, իսկ S10 +-ը՝ շատ թանկ:
Բյուջետային սմարթֆոնի ներկայացման ամսաթվի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Սիրարփի Աղաբաբյան