Apple-ը ներկայացրել է iOS 13 հանրային բետա տարբերակը. ինչպե՞ս տեղադրել
Advertisement 1000 x 90

Apple-ը ներկայացրել է iOS 13 հանրային բետա տարբերակը. ինչպե՞ս տեղադրել

Այժմ ցանկացած օգտատեր կարող է տեղադրել բջջային օպերացիոն  համակարգի նոր տարբերակը iPhone-ում կամ iPad-ում: Մինչ այս բետա տարբերակը  հասանելի էր միայն մշակողների համար:

Apple-ը ներկայացրել է iOS 13-ը և iPadOS-ը՝ պլանշետների համար, WWDC համաժողովում՝ հունիսի սկզբին: Այդ ժամանակից ի վեր համակարգի բետա տարբերակը կարող էր տեղադրվել միայն մշակողի պրոֆիլով, և դրա համար անհրաժեշտ էր համակարգիչ: Այժմ բետա տարբերակը դարձել է հանրային, և թարմացումը կարող է ներբեռնվել անմիջապես iPhone-ից կամ iPad-ից:

Ի՞նչ նորություններ են առկա

iOS 13-ում խոստանում են արագացնել հավելվածների բեռնումը մոտավորապես երկու անգամ: Բացի այդ, կհայտնվի մութ թեմա, ձայնի լրացուցիչ կարգավորում,  Wi-Fi-ի և Bluetooth-ի արագ կարգավորում, լիցքավորման կարգավորում և այլն:

Բացի այդ, այս տարի Apple-ը վերջապես տարանջատեց սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված համակարգերը: Հիմա արդեն կա  iOS-ը, ինչպես նաև առանձին iPadOS-ը՝ ընկերության պլանշետների համար: Պլանշետների համար նախատեսված համակարգում առանձնացվել է աշխատանքային սեղան, որի վրա ավելի հեշտ և արագ կլինի աշխատել վիդջետներով: Բացի այդ, կատարելագործվել է մի քանի պատուհանների միաժամանակ աշխատանքը:

Ինչպե՞ս տեղադրել

Օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակը տեղադրելու համար պետք է գրանցվել ընկերության թեստավորման բաժնում: (https://beta.apple.com/sp/betaprogram/) Դրանից հետո պետք է պարզապես հետևել շատ պարզ մի քանի հրահանգի և բեռնելու համար ընտրել iOS 13 Public beta տարբերակը: Սրա համար անհրաժեշտ չէ անգամ համակարգիչ:

Հիշեցնենք, որ բետա տարբերակում կարող են առաջանալ խնդիրներ որոշ հավելվածների, ինչպես նաև GPS-ի հետ, քանի որ սա համակարգի փորձնական տարբերակն է: Դրա համար բետա տարբերակը բեռնելուց առաջ ցանկալի է ստեղծել բոլոր ֆայլերի ռեզերվային պատճենները և պահպանել դրանք ամպային պահոցում, կամ iTunes-ում:

IOS 13-ի վերջնական տարբերակը կհայտնվի աշնանը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի կեսերին՝ նոր iPhone-ների հետ միասին:

Apple-ը iOS 13-ի հետ հրաժեշտ տվեց մի շարք հին սմարթֆոնների. iPhone 5S, 6 և 6 Plus մոդելներն այս տարի թարմացումներ չեն ստանա:

Ահա բոլոր այն սմարթֆոնների ցուցակը, որոնք կստանան iOS 13 և iPadOS՝ iPhone 6S և 6S PlusiPhone SEiPhone 7 և 7 PlusiPhone 8 և 8 PlusiPhone XXSXS Max և XR, iPod Touch 7-ի սերունդը, iPad 2017 և 2018, iPad mini 4 և 5, iPad Air 2 և 3, iPad Pro-ի բոլոր մոդելները:

Սիրարփի Աղաբաբյան