Այս պահին սա աշխարհում ամենաարագ ցուցանիշն է:
Vivo ընկերությունը ներկայացրել է Super FlashCharge 120W արագ լիցքավորման նոր տեխնոլոգիան, հաղորդում է The Verge-ը: Նշվում է, որ այն կարող է լիցքավորել 4000 մԱհ մարտկոցն ընդամենը 13 րոպեում:
Weibo-ում հրապարակված տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է սմարթֆոնի լիցքավորումը 16 վայրկյանում 10%-ից դառում 14%: Ընկերության տվյալներով, 50%-ով լիցքավորվելու համար Super FlashCharge-ին ընդամենը 5 րոպե է անհրաժեշտ: Մինչ այդ ամենաարդյունավետ Vivo ցուցանիշը եղել է 100%` 45 րոպեում:
Vivo Super FastCharge 120W-ի պաշտոնական ներկայացումը պետք է անցկացվի այս շաբաթ Շանհայում՝ MWC կոնֆերանսում: Միևնույն ժամանակ, արտադրողը մտադիր է իր առաջին 5G սմարթֆոնը ցուցադրել:
Մարտին Xiaomi-ն ներկայացրեց արագ լիցքավորման համակարգ, որը լիցքավորում էր սմարթֆոնը 17 րոպեում: Սակայն այս տեխնոլոգիան չմտավ զանգվածային արտադրության:
Սիրարփի Աղաբաբյան