
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 68-ամյա մի կնոջ: Նա խոստովանել է, որ մայիս ամսին Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկներում գտնվող մթերային երկու խանութից կատարել է գողություններ: Գողության մասին նախկինում չի հայտնվել: Նախապատրաստվում են նյութեր: