«Չքավորության մատնված մարդիկ պիտի չատեի՞ն իրենց էդ վիճակին հասցրած մարդկանց». Գիսանե Պալյան
Advertisement 1000 x 90

«Չքավորության մատնված մարդիկ պիտի չատեի՞ն իրենց էդ վիճակին հասցրած մարդկանց». Գիսանե Պալյան

Երաժիշտ, երգահան Գիսաե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ է խոսվում ատելության խոսքի վերացման մասին: Սակայն վերացնելու համար նախ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառները:

Տասնամյակներ շարունակ ստրուկի կարգավիճակում մի կտոր հացի համար պայքարող ու ցրտին ու չքավորությանը մատնված մարդիկ պիտի չատեի՞ն իրենց էդ վիճակին հասցրած մարդկանց:

Եվ հենց որ լիարժեք պատժվեն ժողովրդի արյունը անամոթաբար խմածները, վերադարձվի երկիրն ու ժողովրդին պատկանող թալանված հարստությունը, այն ժամ կհանդարտվեն կրքերը, խաբված մարդիկ, որոնցից, ցավոք, արդեն շատերը չկան, բավարարված կզգան, ու կամաց-կամաց ատելությունը կփոխարինվի կառուցողականությամբ, իսկ անհույս ու ամեն ինչին կասկածանքով վերաբերվողները, հավատով կլցվեն»:



Նման նյութեր