
Հայաստանը ու Ադրբեջանը ձերբակալվածներ են փոխանակել:
ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունը հայտնում է, որ փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:
ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմաններն ու ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:
Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին փոխանակել ենք Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի հետ:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: