Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 23-ամյա վարորդը BMW X5-ով կողաշրջված վիճակում հայտնել է դաշտում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 23-ամյա վարորդը BMW X5-ով կողաշրջված վիճակում հայտնել է դաշտում. shamshyan.com

Երեկ, հունիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ 23-ամյա Էրիկ Հունոյանը իր վարած BMW X5 մակնիշի 5 SHB 325 արտասահմանյան համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Հունոյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ ուղևոր՝ համագյուղացի 24-ամյա Գևորգ Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները, ում կողմից էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան քննիչի հանձարարականով տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com