«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին

Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը և մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր…

•Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա:

•Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանեց:

•Սիրո և համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց:

•Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է:

•Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:

•Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել:

•Ներդրումներ պետք է լինեն, չկան:

•Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է:

•ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է:

•ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:

Հ.Գ. Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»:



Նման նյութեր