Ոստիկանությունը պարզել է երեկ Երևանում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների ինքնությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 28-ին, ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժինը հաղորդում է ստացել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքով բուժօգնության են դիմել 8 անձ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: