
Ոստիկանները հայտնաբերել են 2002 թվականի ապրիլի 16-ից դասալքության հոդվածի մեղադրանքով հետախուզվող 47-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության տղամարդը հայտնաբերվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում
Տղամարդուն կալանավորել են։