Գերմանիան և Նիդերլանդները պայմանավորվել են միավորել ջանքերը պատմության մեջ առաջին ռազմական համացանցի ստեղծման գործում:
Այս մասին գրում է ZDNet պարբերականը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Գերմանիայի և Նիդերլանդների պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Անկ Բեյլևելդի կողմից Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների նախարարների նիստի ժամանակ:
Միացյալ նոր ցանցը կստանա Tactical Edge Networking (TEN) անվանումը և ապագայում կմիավորի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների ռազմական ցանցերը: TEN-ի կենտրոնակայանը կտեղայանվի գերմանական Կոբլենց քաղաքում: Ցանցի զարգացման արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո: