Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում 93-ամյա մի պապիկ է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 28-ին։ Դին հայտնաբերել են Պռոշյան փողոցում գտնվող տներից մեկի ավտոտնակի հետնամասում:
Ընտանիքի անդամները նկատել են պապիկի բացակայությունը, սկսել են փնտրել նրան: Մի քանի ժամ որոնելուց հետո տեսել են, որ նա ավտոտնակի հետևում կախվել է:
Ժամանած շտապօգնությունն արձանագրել է ծերունու մահն ու տեղեկությունը փոխանցել իրավապահներին, որոնք պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:
Գյուղում ասում են, որ տղամարդը անքնությամբ էր տառապում, և չի բացառվում, որ դրանից դրդված է ինքնասպան եղել: Համենայն դեպս, տղամարդու մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել։