Մեր գյուղի՝ Ոսկեվանի հարևան Ղուշչի Այրում ադրբեջանական գյուղն է: 7 րոպե 22 վայրկյանից տեսնում եք ուղիղ գյուղին նայող մեր դիրքը՝ այդ թվում մոտեցված ռակուրսով: Վարդանի խրամատ դիրքն է:
Անունը գալիս է իմ անմիջական հարևան Վարդան Բաբաջանյանի անունից: 90-ականների սկզբին, երբ բանակ չկար ու գյուղերի պաշտպանությունը բացարձակապես գյուղի մեր ավագ ախպերների հույսին էր, Վարդանը գնում է նստում այս դիրքում ու սկսում խրամատ փորել: Սա սահմանագծի երկայնքով ամենարատակարգ դիրքերից մեկն է, որովհետև ուղիղ նստած է ադրբեջանական երկու գյուղի գլխավերևում՝ Ղուշչի Այրում, Մազամ: 2014-ի ամառային լարվածության ժամանակ, երբ նեղել էին մեր քիչ բարենպաստ գյուղերին՝ Կոթի, Դովեղ, Բարեկամավան, այս դիրքից մի կես ժամ, նույնիսկ ավելի քիչ կրակ բացվեց…
Թե ինչ էին արձանագրել Ազադլիգ, Մուսավաթ լրատվամիջոցների կամերաններն այս գյուղում, համացանցում է, կարող եք նայել:
Ի վերջո, Մազամ գյուղի դոշին պարզվեց սպիտակ դրոշը… նկարը տեսած կլինեք: Այս տեսանյութում էլ տեսնում եք, թե ինչ կարող է պատահել այս գյուղի հետ, եթե…
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից: