Թռնողների հետ կապված էլ, ինձ թվում է նա էլ գիտեր, ով է առաջինը թռնելու , ով մնալու
Advertisement 1000 x 90

Թռնողների հետ կապված էլ, ինձ թվում է նա էլ գիտեր, ով է առաջինը թռնելու , ով մնալու

Էսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Եթե այսօր պետության ղեկին լիներ, ոնց տարիներ առաջ, ֆեյսբուքյան պատիս չէի գրի, քանի որ ուղղակի կդիտվեր սովորական շողոքորթություն, մանավանդ այդքաաաան շնորհավորանքների մեջ։ Սերժ Սարգսյանի ունեցած ավանդը, կամ սխալները ՀՀ֊ի կայացման գործում, կերևա ապագայում, հիմա ոչ ոք չի կարող գնահատել։ Ժամանակը ցույց կտա։ Միայն այն, որ մենք Ասոցացվում ենք ԵՄ֊ի հետ և ԵՏՄ անդամ ենք, ամեն ինչ ասում է…
Ես միշտ երազել եմ իրեն առանձին հարցեր ուղղել իր շրջապատի որոշ մարդկանց հետ կապված, անտաղանդ փիառշիկների հետ կապված, կերակրատաշտից զխկտվող տզրուկների համար, գուցե նրանք պետք էին ինչ֊որ տեղ, որը ես չեմ հասկացել և այդպես էլ չհասկանամ։
Ես մաղթում եմ Նախագահին երկար տարիների առողջ կյանք ու առ այսօր գտնում, որ իր գիտելիքները ու փորձը պետք է գալու երկրին և առավել քան համոզված եմ, որ անկախ անձնական էմոցիաներից ցանկացած ժամանակ կկանգնի տվյալ պահին երկիրը ղեկավարողի կողքին։ Միայն անցյալ տարի անարյուն հեղափոխության համար իր դերակատարությունն ամենամեծն էր։
Թռնողների հետ կապված էլ, ինձ թվում է նա էլ գիտեր ով է առաջինը թռնելու, ով մնալու։

Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից։



Նման նյութեր