«Դուք ինքներդ եք պարտավոր Սահմանադրության միակ գերակա տեր հասարակությանը գործնական հաշվետու լինե». Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

«Դուք ինքներդ եք պարտավոր Սահմանադրության միակ գերակա տեր հասարակությանը գործնական հաշվետու լինե». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչև Սահմանադրական դատարանի անդամները չըմբռնեն, որ իսկապես իրավիճակ է փոխվել և գործող իշխանությունն իրենցից զատ այլ իրավագետների վերլուծությունների նույնպես ծանոթանում, իսկ երբեմն նաև դրանց ավելի լուրջ են վերաբերում, մինչև չհասկանան, որ պարզ դիրեկտիվ-հրամայական տոնով հայտարարություններով ոչ միայն դրականորեն չեն ազդում հասարակական կարծիքի վրա, այլև, ընդհակառակն, խտացնում են իրենց վերլուծական կարողության և անկանխակալության վերաբերյալ հասարակական կարծիքի հարցականները, մինչև, վերջապես, չընկալեն, որ խնդիրն այլևս դուրս է եկել ՍԴ նեղ համախոհության շրջանակից, իրենք իրենց գործողություններով անընդհատ փաստելու են հասարակության և իշխանության մյուս թևերի երկխոսության իրենց բարոյական, գուցե նաև ինտելեկտուալ և իմացաբանական անկարողությունը: Վատ է, շատ վատ, սա, տիկնայք և պարոնայք անդամներ:

Հանրությունը չէ, որ Ձեր սխալները պիտի պաշտպանի, դուք ինքներդ եք պարտավոր Սահմանադրության միակ գերակա տեր հասարակությանը գործնական հաշվետու լինել:

Շուտով ՍԴ իրավա-քաղաքական ճգնաժամի մեկ ամիսը կլրանա, իսկ դուք դեռևս մատ թափ տվող հայտարարություններից անդին ոչ մի կոնկրետ բացատրություն չեք ներկայացրել հասարակությանը:

Դուք, վստահաբար, վաղուց ազատվել եք ՀՀԿ-ին զեկուցող լինելու մշտականության պատրանքից, հո ինքներդ ձեզ փակուղի չեք ուզո՞ւմ մտցել:

Որքան էլ ցանկալի՝ դա արդեն անհնար է, և լուծումներ փնտրելու ձեզ ծանոթ ռեսուրսներն սպառվելուն մոտ են: Փնտրեք նաև անծանոթ ռեսուրսերում»:



Նման նյութեր