«Կառավարությունը ի՞նչ ա մտածում էս հաշվով». Սերգեյ Ղահրամանյան
Advertisement 1000 x 90

«Կառավարությունը ի՞նչ ա մտածում էս հաշվով». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է.

«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում են- կամեռա չկա ինչ կուզեմ կարամ անեմ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել և վթարային իրավաիճակ է ստեղծել BMW X5-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Էլ չեմ խոսում ռեմենի մասին, որ ասում են-մեռնեմ էլ ռեմեն չեմ գցի՝

– իսկ մեկի դին էլ հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

99% դեպքերում, մարդը ՃՏՊ-ի ընթացքում/հետևանքով հայտնվում ա մեքենայից դուրս, եթե առանց ամրագոտու ա լինում մինչ այդ պահը:

Կառավարությունը ի՞նչ ա մտածում էս հաշվով. ի՞նչ կարա անի ու ինչ չի կարա:

Ցավալի դեպք է գրանցվել, բայց պետք է հետևություններ անեք դուք ինքներդ»:



Նման նյութեր