ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հայտնի չեն 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դատախազությունում գաղտնի շտաբ գործելու վերաբերյալ տեղեկություններ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանում Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հայտարարությանը այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործել է գաղտնի շտաբ։
«Այս շենքը 2008 թվականից չի փոխվել։ Ինձ այդպիսի տեղեկություններ դեռևս հայտնի չեն։ Որ պահին ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, կհայտնեմ։ Նրանք, ովքեր պայմանական շտաբի կազմում դրսևորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն ձեզ հայտնիների շարքերը,- ասաց Դավթյանը։