
Google-ն իր Android օպերացիոն համակարգի «Նամակներ» հավելվածում ավելացրել է փորձնական «Էֆեկտներ» կոճակը, որը գտնվում է տեսախցիկ բաժնում՝ photo-ի և video-ի կողքին:
Այս պահի դրությամբ կարելի է օգտագործել 5 էֆեկտ, որոնք բոլորն էլ ցուցադրված են տեսանյութում:
Անիմացիոն նամակները հնարավոր է ուղարկել SMS-ի կամ MMS-ի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր փորձնական գործառույթի դեպքում, այս պարագայում էլ պետք է անցնի որոշ ժամանակ, որպեսզի այն հասանելի դառնա բոլորին: Իսկ թե երբ դա տեղի կունենա, դեռևս հայտնի չէ: