Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՔԾ պետը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին։
«Այս տոնը նաև իմն եմ համարում, քանի որ ինքս 17 տարի աշխատել եմ այդ համակարգում։ Դատախազության աշխատակիցները միշտ աչքի են ընկել իրենց մասնագիտական և մարդկային բարձր որակներով, սակայն այսօր առավել քան երբևէ դատախազությունը, ինչպես նաև իրավապահ ողջ համակարգը քաղաքացիների շրջանում ընկալվում են որպես իրենց իրավունքների երաշխավոր, ինչն, անշուշտ, կատարված ազնիվ և անտրտունջ նվիրական աշխատանքի արդյունք է»,- ասաց Խաչատրյանը։