Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մեկնարկել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:
Երանոսյանը դատարան ժամանեց պաշտպանի հետ:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Դատական նիստին ներկա չեն տուժողները և տուժողների ներկայացուցիչը: Մեղադրող դատախազը, սակայն, առաջարկեց դատական նիստը շարունակել առանց նրանց, քանի որ նիստի մասին նախապես տեղեկացվել էր:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցներիգործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորենդուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիներիիրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանրհետևանքներ։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոցէր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ինև 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասումտեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: