ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Երանոսյանի գործով նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավորը:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:
Նիստին ներկա չեն տուժող կողմն ու տուժողների ներկայացուցիչը, սակայն մեղադրող դատախազի առաջարկով դատական նիստը շարունակվում է առանց նրանց:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցներիգործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորենդուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիներիիրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանրհետևանքներ։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոցէր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ինև 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասումտեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: