Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է.
««Նոր Հայերի» հիմնական սոստավի մեծ մասին անձամբ գիտեմ, քանի որ ախպերս թիմի ավագն էր, փոքր ժամանակ մի քանի անգամ եղել եմ համերգներին ու տենց ծանոթացել, հետագայում ոմանց հետ առիթ եղել ա շփվելու, ուրիշների հետ՝ ոչ։ Էդ առիթ չեղածների մեջ ա Արտակ Գասպարյանը, ում եթե չեմ սխալվում կյանքում մեկ անգամ եմ տեսել բեմից դուրս, Գրիշի հետ էր նույն թիմի, արդեն Նիկոլի խորհրդականն էր, նորմալ բարևել եմ ու անցել առաջ։ Նախորդ տարվա մայիսին իմ գնահատմամբ շատ անտեղին գրառում էր արել կապված ներքաղաքական իրավիճակի ու Արմանի հետ, թե բա մեր ընկերն ա, եկեք ներենք… Ուզում էի գրեի, ապեր, ոնց որ խելքդ լրիվ թափել ա Մոսկվաներում, ու՞մ ես ուզում ներել, ինքը ներողությու՞ն ա խնդրել։ Հետո ասեցի լավ է, կմտածի Արմանն ա իմ միջոցով դա ասում, ինչիս ա պետք։ Տենց անցավ գնաց։ Ոչ մի անգամ կոնկրետ իրա հասցեին ոչ մի վատ բան չեմ գրել, քանի որ դե ընդհանուր «Նոր Հայեր» թիմը իմ մանկության մեջ յուրահատուկ տեղ ա ունեցել (վստահաբար ոչ միայն իմ)։ Ասածս ինչ ա, էսօր մի պոստ տեսա, որում ապատեղեկատվություն էր տարածում վարչապետի մեր էս խորհրդականը ու նաև իմացա, որ ջնջում ա բոլոր այն քոմենթները, որոնցում դրա մասին ասում են իրեն, մարդկանց էլ բլոկ գցում։ Մտա որ կարդամ մեկ էլ տեսնեմ ինչ… Ինձ էլ ա բլոկ արել… Էն գլխից… Ոչ ֆրենդ եմ եղել հետը, ոչ առնչություն եմ ունեցել համացանցում, ոչ մի բան… Երևի Սուպերքաղաքապետ ընկերն ա հուշել, որ շառից հեռու ավելի լավ ա բլոկ գցի…
Եղավ, Արտակ տղա, սրանից հետո «Նոր Հայերի» ելույթները նայելիս քեզ պերեմոտկա եմ տալու, ես քեզ բլոկ եմ անում КВН-ի իմ արխիվում»: