Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Advertisement 1000 x 90

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 1-ին, ժամը 17.40-ին, Երևանի Գր. Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 17.40-ին, Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 51-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 22.40-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԴՈՋ»-ի երկու ուղևորոււհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հունիսի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Օհանովի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 01.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 44-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը և 68-ամյա ուղևորուհին, «Լեքսուս»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Հուլիսի 1-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց: Կատարվում է քննություն։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն