Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:
Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց՝ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել գործընթացին, այլ հարց է, որ կարող են առողջական խնդիրներ առաջանալ նիստի ընթացքում: