«Քննադատեք սա ինչքան ուզում եք, բայց մի ասեք` 30 տարվա հարցը լուծեցինք». Վահրամ Թոքմաջյան
Advertisement 1000 x 90

«Քննադատեք սա ինչքան ուզում եք, բայց մի ասեք` 30 տարվա հարցը լուծեցինք». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես գլուխ չհանեցի, թե կառավարության հատկացումներով քանի անօթևան ընտանիք է տուն ունենալու երկրաշարժից տուժած տարածքներում ու ինչքան ժամանակում, սակայն այն, որ կա քաղաքական կամք խնդրին լուծում տալու, դա արդեն լավ է։ Միայն թե մի հորդորակ աշխուժակի հոգեվիճակից դուրս չեկածներին։ Ճոռոմ-ճոռոմ մի գրեք էլի` 30 տարվա խնդիրը մի տարում լուծեցինք։

Երկրաշարժի արդյունքում անտուն է մնացել 514000 մարդ։ Վնասվել է 10.000 քկմ տարածք, ՀՀ-ի 1/3-ը։ Շենքեր կառուցվել են ԽՍՀՄ իշխանության օրոք ու անկախացումից հետո ևս։ Անօթևան մնացածների հսկայական մասը տուն ստացել է։

Մարդիկ կան, որ ստացել, վաճառել են ու նորից հետ գնացել տնակներ։ Այլ բան, որ եղել է կոռուպցիա, կարող էր խնդիրը շատ ավելի շուտ լուծում ստանալ, կառուցվել են անորակ շենքեր և այլն։ Քննադատեք սա ինչքան ուզում եք, բայց մի ասեք` 30 տարվա հարցը լուծեցինք։
Մի քիչ համեստությունը երբեք չի խանգարի»։



Նման նյութեր