
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմի ընթացքում հայկական վերահսկողության տակ անցած տարածքների նկատմամբ մեր իսկ բանակցողների կողմից կիրառության մեջ դրված «անվտանգության գոտի» եզրույթն անհրաժեշտ է մեկընդմիշտ բացառել մեր պաշտոնական հռետորաբանությունից: Տարածքային հարցը կարող է դիտարկվել բացառապես Արցախ-Ադրբեջան միջպետական տարածքային սահմանազատման համատեքստում»: