Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող». shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող». shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանում սպանվել է «օրենքով գող»: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, վարչության օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջաների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանի և Նորայր Հարությունյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ և չկրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com