Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին հաշվով, իշխանությունը սիրելու համար չէ, ավելին` աշխարհի ոչ մի երկրում իշխանությանը չեն սիրում։ Նրանից ընդամենը պահանջում են կատարել տված խոստումները։
Իշխանությանը ընտրում են, որ նա ծառայի ժողովրդին ու հայրենիքին, պետությանը։ Եթե այդ իշխանությունը չի արդարացնում հասարակության հույսերն ու ակնկալիքները, ապա այդ երկրների հասարակությունները փոխում են այդ իշխանությանը և ընտրում նոր իշխանություն, ինչպես դա եղավ նաև Հայաստանում:
Իշխանությունից հեռանում կամ հեռացվում են նրանք, ովքեր կորցնում են հասարակության վստահությունը, ովքեր չեն կատարում տված խոստումները, ովքեր թաթախվում են կոռուպցիայի մեջ, վերջապես, ովքեր խախտում են պետության օրենքները…
Ժամանակի փորձությամբ հաղթահարված իրողություն է․ սանձազերծված վարքագծով ու օրենքից դուրս քայլերը հայրենիքի ու պետության նկատմամբ մի օր ավարտվում են նույն այդ պետության ու հայրենիքի նկատմամբ ամենավերջին սրիկայությամբ, տեռորի իշխանության հաստատմամբ, որից մինչև օրս, համենայնդեպս, ոչ մեկ չի շահել․․․
Իրավական երկիր կառուցողը, նրա համար պայքար մղողը երբե՛ք չի օգտվի անօրեն «զենքից», երբե՛ք»։