
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը: Պարզվել է, որ սպանվածը մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։
Քիչ առաջ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է «օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը: