
«Սանիթեք ինթերնեյշնլ» կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Դիմումը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին։ Հայցվորը Երևանի քաղաքապետարանից գումար բռնագանձելու պահանջ է ներկայացրել: