168.am-ի հրապարակման Facebook-յան իր մեկնաբանությունն է արել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը.
«Այ քեզ կարդաբալետ… ՀՀԿ-ն որոշել է միտինգի սեզոնը բացել Մարուքյանների պադեզդից… Ձմեռը թեժ է լինելու, խոստանում է ՀՀԿ-ն։
Հ.Գ. Մի ժամանակ առաջ էլ մեկ այլ կուսակցություն էր իմ տան դեմը միտինգ անելու հայտ գրել… Տարօրինակ մոդա է իշխանական ու մերձիշխանական կուսակցությունների մոտ…»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Վանաձորում ավագանու նիստերը բոյկոտելու համար պատրաստվում են հանրահավաք անել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ: Դրանով նրանք ցանկանում են նաև արտահայտել իրենց պաշտպանությունը ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ: