«Տաքսիների հարցում ունենք կատարյալ բեսպրեդել». Իզաբելլա Աբգարյան
Advertisement 1000 x 90

«Տաքսիների հարցում ունենք կատարյալ բեսպրեդել». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տաքսիների հարցում ունենք կատարյալ բեսպրեդել: Ով ինչ գին ուզի կկրակի… Երեկ օդանավակայան գնացել եմ gg-ով ու վճարել 1800 դրամ, վերադառնալիս օգտվել եմ օդանավակայանում շարան-շարան կանգնած «Յանդեքսից» ու նույն տեղը վերադառնալու համար վճարել 3000 դրամ: Իսկ մի քանի օր առաջ զարհուրելի դեպք եղավ երեխաներիս հետ… Սարյանից մեր տուն միշտ կազմել է 700-ից 800 դրամ: Երեխաներս անհատ տաքսիստին վճարել են 1000 դրամ, նա պահանջել է ևս 200-ը: Երբ ասել են, որ այդքան չի կազմում, փակել է ներսից դռները և ասել, որ չի թողնի դուրս գան, եթե չվճարեն ևս 200 դրամ: Ցավոք, չեն հիշել համարանիշը, չեն ֆայմել լուսանկարել մեքենան, որովհետև վախեցած վճարել են ու իջել…»:



Նման նյութեր