Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գյանջայի իրադարձությունները քաղաքական գործունեության քողի ներքո իրականացված անձնական պատվամոլություններ են:
Այդ մասին՝ անցյալ տարի Գյանջայում/Գանձակում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի տարելիցի կապակցությամբ ասել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով օգնական, բաժնի պետ Ալի Հասանովը:
Փաստացի Ալի Հասանովը ընդունել է այն փաստը, որ Գյանջայի/Գանձակի դեպքերը իրենց մեջ կրել են նաև քաղաքական երանգներ ու հենց այդ երանգների արդյունքում էր,որ դեպքից ժամեր անց ուժային կառույցի որոշ բարձրաստիճան սպաներ արդեն գտնվում էին դեպքի վայրում:
Հենց նրանց անմիջական ղեկավարությամբ Գյանջա քաղաքում 2018թ․ ամռանը սկսած «ահաբեկչական գործողությունների» համար ձերբակալվել է ավելի քան 60 մարդ, իսկ 5-ը չեզոքացվել է զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ»։