
Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ իմ ունեցած տեղեկություններ, Էրդողանը պատրասվում է հուլիս 4-ին կառավարության անդամների հետ հանդիպում անցկացնել: Առաջին հայացքից թվում է, թե սովորական բան է, բայց՝ ոչ: Էրդողանը որոշել է կառավարության կաբինետի հետ քննարկել S-400-ի ձեռք բերումից հետո երկրում հնարավոր իրավիճակի զարգացումը և դրան պատրաստ լինելը: Արդեն ակնհայտ է, որ Էրդողանը փոձում է Թուրքիային սպասվող դժվարությունների պատասխանատվությունը միայնակ չվերցնել իր ուսերին:
Կրկին ըստ իմ ունեցած տեղեկությունների, Էրդողանը որոշել է հուլիսի 11-ին իշխող ԱԶԿ-ի վարչության կազմը ենթարկել փոփոխության…»: