Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բռնությունը նաև իմաստավորման և արժևորման գործիք է։ Պատկերացրեք որևէ կամայական դիկտատորի կամ էլ ավտորիտար առաջնորդի, որը ինչ-ինչ հանգամանքներում զրկվում է ֆիզիկական բռնության գործիքներից։ Պարզ է, որ այդ առաջնորդը 5 րոպե էլ չի դիմանա, քանի որ առանց բռնության գործիքների նա ընդամենը դատարկ տարածություն է և նրան անմիջապես կոչնչացնեն։ Այսինքն բռնությունը նաև գոյության իմաստավորման միջոց է։
Նույն տրամաբանությունը գործում է նաև տղամարդկանց պարագայում, որոնց մի զգալի մասը իրենց գոյությունը նույնպես արդարացնում են բռնության գործիքներով։ Եթե ընդամենը մի վայրկյանով նրանց զրկենք այդ մեխանիզմից, ապա կարող է պարզվել, որ մեր դիմաց ոչնչություն է կանգնած։
Սա չափազանց լուրջ խնդիր է»։